Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ


Վերաարժևորելով հայ-ռուսական հարաբերությունները…

Header

Ինչպես հայտնի է, Երևանում կայացել է ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերում այս կազմակերպության անդամ երկրների վարչապետները, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչ խոսք, այս նիստի հանդեպ հայաստանյան հասարակության դրսևորած հետաքրքրասիրությունն ավելի շատ պայմանավորված է ոչ թե դրա շրջանակներում քննարկված տնտեսական նախագծերի, անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, այլ այն քաղաքական նշանակությամբ ու ենթատեքստով, որ իր մեջ ամփոփում է այն.բոլորն են հասկանում՝ ապրիլյան դեպքերից հետո այս կառույցի նշանակությունը սկսել է կարևորվել ոչ այնքան տնտեսական առումով, որքան՝ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական:

Այն, որ Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման գործում ռուսական կողմի ունեցած դերակատարությունն առանցքային է, խոստովանում են անգամ ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցները՝ բացեիբաց հայտարարելով, որ Արևմուտքի ունեցած լծակները՝ ներազդելու տարածաշրջանի որոշ գործընթացների վրա, բավական սահմանափակ են: Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում Մոսկվայի հավասարակշռված քաղաքականությունն այն միակ գրավականն է, առանց որի հուսալ, թե Անդրկովկասը երբևէ կարող է ապրել խաղաղության մեջ, կնշանակեր թերագնահատել տարածաշրջանին ամենամոտ գտնվող գերտերության ունեցած նշանակությունն ու լինել անտեղյակ աշխարհաքաղաքական պարզագույն օրենքներից:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, որոնք մեր տարածաշրջանում կայունության գլխավոր երաշխիքն են, ապա պետք է ասել, որ վերջին շրջանում Մոսկվայից եկող ազդակները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, ռուսական կողմի մոտ կա այն հստակ գիտակցումը, որ դրանց բարեկամական բնույթը որևիցե կերպ չի կարող դրվել հարցականի տակ, ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող կառուցվել ի հաշիվ հայ-ռուսականի:Այսպես' Դ.Մեդվեդևը նախագահ Սարգսյանի հետ Երևանում ունեցած հանդիպման ժամանակ, փորձելով պահպանել դրական ֆոնը, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Կարևոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենքՁեր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը՝ երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար' հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ., և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»:

Հիմնական մեսիջը, որ կարելի է կարդալ այս խոսքի տողատակերում,թերևս, այն է, որ Մոսկվան գոնե տեսանելի ապագայում շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ որպես ելակետ ընդունում է 1994-95-ի խաղաղության պայմանագիրը. ինչ խոսք, սա դիրքորոշում է, որը արմատապես բխում է հայկական կողմի շահերից:

Ի դեպ՝ մի ուշագրավ փաստ ևս, բայց այս անգամ արդեն Կրեմլին վերաբերող. մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով, ինչպես գիտեք, հանդես էր եկել սկանդալային հայտարարւթյամբ, թե ռուսական կողմը, անկախ ամեն ինչից, շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, խստորեն պատժվել է' հայերի հասցեին թույլ տված բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար. նյուանս, որը կարող է բավական խոսուն լինել:

Դե ինչ, հաշվի առնելով այն, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ պատահական բնույթ չի կրում, իսկ իրադարձություններն էլ, որպես կանոն, ընթանում են նախապես մշակված սցենարով, վերջին մոսկովյան մեսիջները'ուղղված մեզ, կարելի է դրական համարել'հույսով, որ ռուսները հետզհետե ավելի են համոզվում' միջազգային հարաբերություններում չկան այնպիսի ունիվերսալ բանաձևեր, որոնք կարող են կիրառվել այս կամ այն դեպքում. մոտեցումը' ցուցաբերած մեկ տարածաշրջանում, կարող է բնավ էլ իրեն չարդարացնել աշխարհի մեկ այլ ռեգիոնում, ու «պղտոր ջրում ձուկ որսալու» արատավոր պրակտիկան կարող է թանկ արժենալ անգամ գերտերություններին, ինչի վտանգը, անխոս, վերջին շրջանում զգալի էր նաև Մոսկվայում. «խեր լինի»…

Արարատում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ «Ford»-ն էլ՝ բախվել դրանց, վիրավnրներ կանՈչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 18/06/26Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՎթար է․ ջուր չի լինելու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Ինչու է առաջանում ամառային դեպրեսիան և ինչպես պայքարել դրա դեմՆակամուրան հնարավոր է միանա իտալական թոփ ակումբինՀունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲարձրորակ սուրճը կարո՞ղ է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիՀունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված