ԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկ
2026 թվականի ինն ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է շուրջ 61 միլիարդ հարկ։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 36 միլիարդ։
2026 թվականին 25-ի համեմատ պետական բյուջե վճարած հարկերն ավելացել են 24,6 միլիարդ դրամով կամ 68 %-ով։
Հունվար-սեպտեմբեր տվյալով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։