Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման օդային բաղադրիչի համար պատասխանատու ուժերի հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
Զորավարժություններին բրիտանական Typhoon կործանիչները մասնակցել են ֆրանսիական Rafale կործանիչների հետ միասին։ Նախարարի խոսքով՝ դրանք կարևոր փուլ են Փարիզի և Լոնդոնի պաշտպանական համագործակցության խորացման գործում։
2025 թվականի հուլիսին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրել էին Նորթվուդի հռչակագիրը, որը նախատեսում է միջուկային զսպման ոլորտում համագործակցության ընդլայնում և երկու երկրների միջուկային ուժերի գործողությունների համակարգման հնարավորություն։