Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այցելել է Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր։