Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով
Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում դե ֆակտո, կարող է դիտարկվել ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի շրջանակներում, ինչը նշանակում է, որ անդամավճարները չեն վճարվում, քվոտային պաշտոնները մնում են թափուր, իսկ քվեարկելու իրավունքը բացակայում է», — ասել է նա։
Այս հարցը կարող է քննարկվել կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում, նշել է Մասադիկովը։