Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են


AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են

AI մոդելները PHP-ում հայտնաբերել են կրիտիկական խոցելիություններ, որոնք ստիպել են անջատել հազարավոր կայքեր։

 

PHP լեզվի մշակողների թիմը թողարկել է թարմացումներ կրիտիկական խոցելիությունները փակելու նպատակով, որոնց պատճառով ամբողջ աշխարհում կանխարգելիչ կարգով անջատվել են հազարավոր կայքեր, այդ թվում՝ պետական հաստատությունների, ինչպիսիք են Փարիզի ոստիկանության, Նիդերլանդների պառլամենտի, բրիտանական BCC հեռարձակողի էջերը և շատ ուրիշներ։

 

Այժմ ազգային կառավարությունների և միջպետական անվտանգության ծառայությունների, օրինակ՝ «Ինտերպոլի» ներկայացուցիչները պաշտոնապես հանդես են գալիս փաչեր տեղադրելու կոչով։

 

PHP ծրագրավորման լեզուն ի հայտ է եկել 1990-ականների սկզբին անձնական էջեր պատրաստելու համար. ի սկզբանե այդ հապավումը բացվում էր որպես Personal Home Page, այսինքն՝ «անձնական տնային էջ»։

 

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում սկրիպտային լեզուն դարձավ ժամանակակից ինտերնետի հիմքերից մեկը՝ վեբ-հավելվածների մշակման համար իր մեծ հարմարավետության շնորհիվ։

 

Առկա տվյալներով՝ այսօր կայքերի մոտ 70%-ն օգտագործում է PHP։

 

Այս լեզվով գրված են հիմնականում այցելուի համար աննկատ, բայց կրիտիկական նշանակություն ունեցող կառուցվածքներ, որոնք պատասխանատու են դինամիկ սցենարների, տվյալների կառավարման, սխալների մշակման և վճարումների իրականացման համար։

 

Հենց այդ պատճառով կոդում միանգամից երկու կրիտիկական խոցելիությունների մասին նորությունը ստիպեց խոշոր ընկերություններին և կառավարական կառույցներին ժամանակավորապես անջատել իրենց կայքերը՝ մինչև փաչերի թողարկումը հաքերներից առաջ անցնելու համար։

 

Պաշտպանված են համարվում 8.5.12, 8.4.27, 8.3.36 և 8.2.35 տարբերակները։ Բոլոր ավելի հին խմբագրությունները պաշտոնապես չեն աջակցվում և պետք է դիտարկվեն որպես խոցելի։

 

Ինչպես ԱԻ-ն հայտնաբերեց խոցելիությունները

 

Երկու խնդիրներն էլ ստացել են 9,2 գնահատականը 10-ից՝ լրջության սանդղակով. դրանք գտնվում են PHP-ի այն հատվածներում, որոնց դիմում է գրեթե յուրաքանչյուր հարցում, այսինքն՝ հիշողության կառավարման և սխալների մշակման մեխանիզմներում։

 

Եթե վեբ-հարցումը հասնում է PHP-ի հիշողության սահմանափակմանը ոչ հարմար պահի, ծրագրային ապահովմանը կարելի է խաբել և ստիպել կատարել չարագործի կոդը՝ առանց որևէ հեղինակազորման։

 

PHP հիմնադրամը ընդունել է, որ խնդրի առաջին նշանները մշակողները նկատել էին դեռևս 2024 թվականին՝ արտաքին աուդիտի ժամանակ։

 

Այն ժամանակ նկարագրվել էր էքսպլոյտի միայն տեսական տարբերակը՝ առանց հարձակման հստակ սցենարի։ Ուղղման վրա աշխատանքը մեկ կանգ էր առնում, մեկ վերսկսվում մի քանի ամսվա ընթացքում։ Այսօր հիմնադրամում այդ հապաղումն անվանում են «կառուցվածքային ձախողում»։

 

Հետո միացավ ԱԻ-ն։ Օգոստոսին Calif ընկերությունը, որն անցկացնում էր OpenAI-ի կողմից ֆինանսավորվող PHP-ի ելակետային կոդի աուդիտը, հայտնեց հեռահար հարձակման լիովին աշխատող սցենարի մասին։ Երկու շաբաթ անց Wiz-ը ներկայացրեց հարձակումների սեփական տարբերակները։

 

«AI առաջատար մոդելներով և համապատասխան գործիքներով մեկ հետազոտողը մեկ շաբաթում արեց այն, ինչի վրա նախկինում համաշխարհային մակարդակի թիմից ամիսների աշխատանք կպահանջվեր», — գրել են Wiz-ի մասնագետները։

 

OpenAI-ում այս հայտնագործությունն անվանել են «վերջին տարիների ամենանշանակալի խոցելիություններից մեկը» և ավելացրել, որ այն «նշանավորում է նոր փուլ, երբ ԱԻ-ն ունակ է գտնել անվտանգության սխալներ՝ ամբողջ ինտերնետի մասշտաբով հետևանքներով»։

 

Հետազոտության արդյունքները մինչև ուղղումների թողարկումը պահվում էին գաղտնի։

 

PHP-ի թիմը թողարկեց թարմացումը նախատեսվածից մեկ օր շուտ, Calif-ը սխալմամբ հրապարակեց, ապա հեռացրեց տեսանյութ՝ մի քանի թիրախների դեմ հարձակման ցուցադրությամբ։ Հոլովակի պատճենները արագ տարածվեցին։

 

Հասցրե՞լ են հաքերներն օգտվել խոցելիությունից

 

PHP հիմնադրամի տվյալներով՝ փաչերի թողարկման պահին չեն հասցրել։ Բայց իրավիճակը փոխվում է։

 

Cloudflare ընկերությունը չորեքշաբթի հայտարարեց, որ ֆիքսել է իր հաճախորդների վրա հարձակման փորձեր։ Կոմպյուտերային անվտանգության Եվրոպական կենտրոնում (CERT-EU) նախազգուշացրել են, որ տեխնիկական մանրամասների հրապարակումը նշանակալիորեն բարձրացնում է հավանականությունը, որ չարագործներն արդեն ուսումնասիրում են խոցելիությունները։

 

Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ընկերությունները կկարողանան թարմացնել PHP-ի իրենց տարբերակները։ Օնլայն-ծառայությունների փոխկապակցված կառուցվածքը նշանակում է, որ ռիսկը կանհետանա միայն այն բանից հետո, երբ կապված խմբի բացարձակապես բոլոր մասնակիցները կտեղադրեն փաչերը։

Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում
Ամենադիտված