Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նախազգուշացրել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին, եթե Միացյալ Նահանգները շարունակի հորդորել նավերին անցնել Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող ականապատված ջրերով, հայտնում է Reuters-ը։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ պատասխան գործողությունները կարող են տարածվել նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա, եթե Վաշինգտոնը շարունակի խրախուսել նավերին՝ անցնելու ականապատված ջրային ուղով», — գրում է գործակալությունը։