Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Զանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ Իրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Զելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Եվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում


Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (International Science and Technology Center) կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի բացմանը։

Նախարարը կարևորել է Հայաստանում նստաշրջանի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում կենտրոնի կառավարման խորհրդի նիստը։

«Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ ամփոփելու համատեղ աշխատանքի արդյունքները և նախանշելու համագործակցության հետագա առաջնահերթությունները՝ հաշվի առնելով գիտության ու տեխնոլոգիաների առաջընթացը և անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները։ Գիտության առաջընթացի իրական արժեքը չափվում է ոչ միայն նոր գիտելիքի ստեղծմամբ, այլև մարդու բարեկեցությանը, խաղաղությանն ու անվտանգությանը դրա ծառայեցմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ Հայաստանի գիտության զարգացման ռազմավարության հիմքում դրված այս սկզբունքը համահունչ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությանը։

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ Հայաստանի գիտական համակարգի համագործակցության  մասին՝ փաստերով

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից․ այս տարիներին Հայաստանում ֆինանսավորվել է շուրջ 200 գիտահետազոտական նախագիծ՝ ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ գիտական կազմակերպություններին տրամադրվել է շուրջ 4000 միավոր գիտական սարքավորում՝ մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ներկայում կենտրոնի աջակցությամբ Հայաստանի բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում իրականացվում է շուրջ 12 նախագիծ՝ գիտատեխնոլոգիական տարբեր ուղղություններով։ Կենտրոնի աջակցությամբ շուրջ 400 հայաստանյան գիտնական մասնակցել է միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների և գիտական այլ միջոցառումների, Հայաստանում կազմակերպվել են շուրջ 100 գիտաժողովներ ու սեմինարներ, իսկ իրականացված հետազոտությունները հիմք են դարձել շուրջ 250 գիտական ատենախոսությունների համար։ Նախարարն անդրադարձել է նաև միջազգային գործընկերության գործնական արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանի գիտնականներն արտերկրի առաջատար գիտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ իրականացրել են շուրջ երկու տասնյակ համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Ճապոնիայի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորի վթարի հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետազոտություններ։

Նախարարն ընդգծել է գիտական արդյունքների գործնական կիրառության նշանակությունը՝ նշելով, որ կենտրոնի աջակցությամբ իրականացվել են առևտրայնացման 10 նախագծեր, որոնց արդյունքում ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գիտական համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն գիտելիքի ստեղծմանը, այլև տնտեսական զարգացմանն ու հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովմանը»,- ընդգծել է նախարարը։

Գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին

Խոսելով գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կենսաբանական և միջուկային անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների կառավարումը և նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացումը պահանջում են գիտականորեն հիմնավորված լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն։

«Մեր համոզմամբ՝ գիտական առաջընթացը պետք է մշտապես ուղեկցվի պատասխանատվությամբ, իսկ նոր տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց խաղաղ և անվտանգ կիրառման հստակ նպատակով»,- շեշտել է նախարարը։

Հայաստանի գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ներկայացնելով 2026 թվականի հունվարին ՀՀ կառավարության հաստատած գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Դրա առանցքային նպատակներն են միջազգային մրցունակ գիտական համակարգի ձևավորումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ներուժի զարգացումը և գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը։ Ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների շարքում են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները, էներգետիկան, տիեզերական տեխնոլոգիաները և գիտատեխնոլոգիական այլ առաջատար ոլորտներ։

Վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորման եռապատկման մասին  

Նախարարը տեղեկացրել է, որ վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ երեք անգամ, իսկ հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման նպատակով հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ծրագրերի շրջանակում 34 պետական բուհի և գիտական կազմակերպության համար ֆինանսավորման են երաշխավորվել ավելի քան 250 սարքեր ու սարքավորումներ, ինչպես նաև նախատեսվել է 165 խոշոր գիտական սարքավորման ձեռքբերում։ Որպես նշանակալի օրինակ՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Երևանի պետական համալսարանում ստեղծված գերհամակարգչային կենտրոնը՝ համալրված 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով։

Գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացման մասին

Անդրադառնալով գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացմանը՝ նախարարը նշել է, որ արտերկրի գիտնականների ներգրավման ծրագրերի շնորհիվ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 գիտնական, իսկ ևս շուրջ 60 գիտնական հեռավար ղեկավարում է հայաստանյան գիտական կազմակերպություններում ձևավորված հետազոտական խմբեր և ստորաբաժանումներ։

Մրցունակ գիտական միջավայր ձևավորելու մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների նպատակն է Հայաստանում ձևավորել ժամանակակից գիտական միջավայր՝ նպաստելով նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական նշանակություն ունեցող լուծումների մշակմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համակարգում իրականացվող բարեփոխումները և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջազգային փորձն ու գործընկերային լայն ցանցը կարող են փոխլրացնել միմյանց՝ նոր հնարավորություններ ստեղծելով համատեղ հետազոտությունների և գիտատեխնոլոգիական նախաձեռնությունների զարգացման համար։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ծրագրերին՝ ընդլայնելով համատեղ հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավվածությունն ու միջազգային գործընկերային կապերը։

Գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մասին

«Վստահ եմ, որ Երևանում անցկացվող այս նստաշրջանը նոր հնարավորություններ կբացի մեր գործընկերության ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների զարգացման և գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար։ Գիտությունը կարող է դառնալ խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հզոր գործիք, երբ գիտելիքը զուգորդվում է պատասխանատվությամբ, իսկ միջազգային համագործակցությունը՝ գործնական արդյունքներով»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ղեկավարությանը և գործընկերներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար։

Նախարարը պատվիրակներին հրավիրել է մասնակցել COP17-ի  շրջանակում գիտությանը նվիրված միջոցառումներին

Միջոցառմանը ներկա են եղել նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործադիր տնօրեն Կարինա Անգելուևան, կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, դոկտոր Ռոնալդ Լեհմանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանը հյուրընկալելու, կենտրոնի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին միջազգային գործընկերներին հրավիրել է մասնակցելու այս օրերին Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված՝ գիտությանը նվիրված միջոցառումներին՝ կարևորելով դրանք որպես գիտական

Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութԿարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Եվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ռուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Գազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված