Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ վերացնել Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, չնայած ԱՄՆ Թրամփի վարչակազմի կողմից ռուսական էներգամատակարարման սահմանափակումները մեղմելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին։
«Ընթացիկ քննարկումների լույսի ներքո ես ուզում եմ բացարձակապես պարզ լինել. այս պատժամիջոցները կմնան ուժի մեջ մինչև Ռուսաստանի կողմից պատերազմի ավարտը», – ասել է ֆոն դեր Լայենը ՝ չորեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալով։