Ռուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե ակնկալում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ատլանտայում կայանալիք G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն այցը դեռևս հաստատված չէ։
«Չգիտեմ՝ նա կգա՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կարող է գալ։ Նա մեզ ասաց, որ վերջին անգամ, երբ մենք խոսեցինք, նա այնտեղ է եղել», – Հնդկաստանում լրագրողներին ասել է Ռուբիոն։