Ադրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու
Ադրբեջանը անցանկալի անձանց ցուցակում ներառել է Թուրքիայի 31 քաղաքացու և արգելել նրանց մուտքը երկիր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ դրա համար հիմք են հանդիսացել այդ անձանց կողմից սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում արված հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։
«Նրանց հրապարակումները պարունակում էին իշխանության բռնի փոփոխության և արմատականության վրա հիմնված կրոնական ատելության հրահրման կոչեր»,-նշված է հաղորդագրության մեջ: