Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ
Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին, կան առաջընթացի տեղաշարժեր: Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես Ձեզ կտեղեկացնեմ Օսլոյում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Կարծում եմ, որ բանակցությունները արդյունավետ էին: Կցանկանայի ասել, որ կան առաջընթացի տեղաշարժեր», - նշել է Ուիթքոֆը՝ դիմելով Պուտինին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Նորվեգիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ: Դրան մասնակցել են նաև ԱՄՆ էմիսար, ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները (տեսակապով), Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Այդ հանդիպումից հետո Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան՝ բանակցությունների: