Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով
Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Ոչ, չենք ծանոթացել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք Կրեմլն արդեն ծանոթացել է զեկույցին։