Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Չեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Մենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Բալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա


Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում

Երեխայի ծննդյան դեպքում պետությունը հիփոթեքային վարկ մարող ծնողին տրամադրում է միանվագ գումար, որն ուղղվում է վարկի մարմանը։ 2027 թ.-ի հունվարի 1-ից այդ գումարը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Այսօր աջակցությունը հաշվարկվում է վարկի մնացորդից տոկոսով՝ 1-ին կամ 2-րդ երեխայի համար մինչև 500 000 դրամ, իսկ 3-րդ և հաջորդ երեխաների համար՝ մինչև 2 մլն դրամ (սահմանամերձ և առանձին բնակավայրերում աջակցությունն ավելանում է 50 տոկոսով)։ Նոր ծրագիրը նախատեսված է 2027–2031 թվականների համար։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունը նախատեսված է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ և 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով, որը հանրային քննարկման էր դրված e-draft.am կայքում 2026 թ.-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 14-ը։ Նախագիծը դեռ ընդունված չէ։

 

Ինչպե՞ս է հաշվարկվում աջակցությունն այսօր

 

Գործող կարգով (N 968-Լ որոշման հավելված N 1, կետ 17) աջակցությունը հաշվարկվում է վարկի մնացորդային մայր գումարից.

  • 1-ին կամ 2-րդ երեխայի դեպքում՝ 10 տոկոս (Երևանում՝ 5 տոկոս), բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ,
  • 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 50 տոկոս (Երևանում՝ 25 տոկոս), բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամ։

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում աջակցությունն ավելանում է 50 տոկոսով (կետ 19)։

 

Ի՞նչ է նախատեսում նախագիծը

 

Աջակցությունը կկազմի 1 մլն դրամ, իսկ եթե վարկի մնացորդային մայր գումարը 1 մլն դրամից պակաս է՝ մնացորդի չափով։ Ծրագիրը կտարածվի 2027 թ.-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։ Դիմել, ինչպես այսօր, պետք է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ)։

 

Բնակարանի գինը չպետք է գերազանցի 40 մլն դրամը։ Այսօր շեմը 35 մլն դրամ է, որն ավելանում է 5 մլն դրամով 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով։

 

Նախագծում չկան վարկը առնվազն 12 ամիս մարած լինելու և վերջին 12 ամսում 30 օրից ավելի չուշացնելու պահանջները, Երևանի և մյուս բնակավայրերի տարբեր տոկոսները, ինչպես նաև սահմանամերձ և առանձին բնակավայրերի 50 տոկոս հավելումը։

 

Ո՞ւմ համար կավելանա, ո՞ւմ համար՝ կնվազի

 

Օրինակներ (առանց 50 տոկոս հավելման).

 

  • Երևանից դուրս, 1-ին երեխա, 4 մլն դրամ մնացորդ. այսօր՝ 400 000 դրամ, նախագծով՝ 1 մլն դրամ։
  • Երևանում, 1-ին երեխա, 20 մլն դրամ մնացորդ. այսօր՝ 500 000 դրամ, նախագծով՝ 1 մլն դրամ։
  • Երևանից դուրս, 3-րդ երեխա, 10 մլն դրամ մնացորդ. այսօր՝ 2 մլն դրամ, նախագծով՝ 1 մլն դրամ։

 

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում այսօր 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ նորածնի համար աջակցությունը հաշվարկվում է առանձին՝ մնացորդից 1-ին նորածնի համար հաշվարկված գումարը հանելով (կետ 18)։ Նախագծի ձևակերպմամբ՝ աջակցության չափը հաշվարկվում է «միաժամանակ ծնված բոլոր երեխաների հաշվով»։

 

Ամփոփելով՝ նախագծով մեկ երեխայի ծննդյան դեպքում 1-ին կամ 2-րդ երեխայի համար աջակցությունը կավելանա, իսկ 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում, կախված վարկի մնացորդից, կարող է նվազել։ Նախագիծը դեռ ընդունված չէ», – տեղեկացնում է կայքը։

Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ամենադիտված