Մենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի
Մենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեսորին: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:
«Մենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեսորին։
Եթե նրանք լուրջ են տրամադրված տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ ստեղծելու հարցում, առաջին քայլը արտաքին տերություններին թույլ չտալն է օգտագործել իրենց տարածքները՝ այլ երկրներին սպառնալու և հարձակվելու համար»,- ասել է Բաղային: