Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից
Միացյալ Նահանգները կարող է անմիջապես դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունները, քանի որ Իսլամական Հանրապետությունը չունի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն։ Այս պնդումն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և չեն էլ ունենա։ Մենք կարող ենք հեռանալ նույնիսկ հենց հիմա։ Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Այդ հրաշալի B-2 ռմբակոծիչները անցյալ տարվա հունիսին թռան այստեղից ոչ հեռու գտնվող բազայից, և նետեցին իրենց բոլոր ռումբերը», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կանզասում իր կողմնակիցների առջև։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ շատ շուտով կավարտվի։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հակամարտությունը կարող է ավարտվել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի միջանկյալ կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո կամ նույնիսկ դրանցից առաջ։