96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին
96-ամյա Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը կազմում է 150 միլիարդ դոլար, բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին՝ գրում է Bloomberg-ը։
Խոսքը Սյուզիի (73 տարեկան), Հովարդի (71 տարեկան) և Փիթերի (68 տարեկան) մասին է։ Նրանք պետք է միաձայն որոշեն, թե ինչպես բաշխել այս աննախադեպ հարստությունը։
Պարբերականի տվյալներով՝ երեքն էլ չէին ծրագրում դառնալ նման հսկայական կապիտալի կառավարիչներ և մինչ օրս չգիտեն, թե կոնկրետ ինչպես են այն բաշխելու։
