Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին
Երևանի կենտրոնում այս պահին մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին են ստուգում, որոնց մեծ մասը առաքիչ աշխատող ներգաղթյալներ են: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են ՆԳՆ-ից:
«Իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Այս պահին մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին են ստուգում, բայց առհասարակ ուժեղացված ծառայություն է իրականացվում»,- նշել են ՆԳՆ-ից: