Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիները պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված մարտահրավերները, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ մղվող մարտերը ներառում են քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումներ, որոնք խաթարում են տրանսպորտային կապերը։
«Պետք է հաշվի առնել չվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և տրանսպորտային ծառայությունների խափանումների հավանականությունը», – նշվում է նախազգուշացման մեջ։