Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է իր պաշտոնաթողության և քաղաքականությունից հեռանալու մասին
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է իր պաշտոնաթողության և քաղաքականությունից հեռանալու մասին: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Teitter միկրոբլոգների ցանցի իր էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր առավոտյան ես վարչապետին իրազեկեցի, որ վարչապետի նկատմամբ վստահության բացակայության պատճառով ես հեռանում եմ կառավարությունից և Կնեսետից (խորհրդարան), ինչպես նաև ընդհատում եմ սկսում քաղաքական գործունեության մեջ»,- գրել է Յալոնը:
Այս շաբաթվա կեսին վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել է ռուսախոս իսրայելացիների «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին: «Նաթանյահուն նախարարներին իրազեկել է, որ Լիբերմանին է առաջարկել պաշտպանության և աբսորբցիայի նախարարների պաշտոններն ընդլայնվող (կառավարական) կոալիցիայում»,- մայիսի 18-ին գրել է Haaretz թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: