Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց»


Կենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա Կոստանյան

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ, #COP17 համաժողովի մեկնարկին ընդառաջ, բողոքի ակցիա իրականացրեցինք և հայտարարություն-նամակ փոխանցեցինք Շվեյցարիայի հյուպատոսություն՝ մեր պահանջների վերաբերյալ։

Խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին և այս օրերին Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների անդամներին,

Մենք այստեղ բարձրաձայնում ենք մի պարզ, սկզբունքային ճշմարտություն․ չկա բնության պահպանություն՝ առանց մարդու իրավունքների պաշտպանության, չկա արդարություն՝ առանց պատասխանատվության, և չկա արժանահավատ միջազգային համագործակցություն՝ առանց արժեքների նկատմամբ հավատարմության։

Հայաստանն այս օրերին հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, և մենք հիմա այստեղ հարց ունենք Հայաստանի ներկայիս կառավարությանը և միջազգային հանրությանը․ ի՞նչ արժեք ունեն բնության պահպանության մասին ձեր քայլերն ու հայտարարությունները, երբ մարդիկ զրկված են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, երբ սահմանին զինվորներ են զոհվում, երբ պետությունը չի կարողանում ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը։

Ադրբեջանը զենքի ուժով օկուպացրել է Արցախը, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր պատմական հայրենիքից և զրկված է իր բնության, հողի, ջրի, պատմական միջավայրի և իր նախնիների ժառանգության հետ ապրելու հնարավորությունից։ Եվ մենք այսօր պիտի լսենք բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին գեղեցիկ ելույթնե՞ր՝ առանց Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրական պաշտպանության։

Ի՞նչ է նշանակում պաշտպանել կենսաբազմազանությունը, երբ անտեսվում է այն մարդու իրավունքը, որն այդ բնության անբաժանելի մասն է։

Ի՞նչ է նշանակում խոսել խաղաղության մասին, երբ այսօր Բաքվում հայ գերիներ են ապօրինի պահվում և դատվում, իսկ նրանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ չլուծված` դառնալով աշխարհաքաղաքական առևտրի թեմա։

Ի՞նչ է նշանակում մեծ-մեծ հայտարարություններ անել բնապահպանական պատասխանատվության մասին, երբ Հայաստանում Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերի բնապահպանական ռիսկերը, ջրային պաշարների պաշտպանությունն ու հանրային մտահոգությունները կոպիտ ձևով ոտնահարվում են և շարունակում մնալ անպատասխան։

Եվ ի՞նչ արժեք ունեն մարդու իրավունքների մասին ձեր բոլորի խոսքերը, երբ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, խոսքի ազատության և արդարադատության անկախության վերաբերյալ արատավոր պրակտիկաներ:

Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել մարդու կյանքը, հայրենիքը և հիմնարար իրավունքները, ապա բնության պաշտպանության մասին նրա միջազգային հանձնառությունները կորցնում են իրենց բարոյական արժանահավատությունը։
Միջազգային համաժողովները չպետք է վերածվեն ինքնանպատակ ժամանցի կամ սոսկ դիվանագիտական լուսանկարների և գեղեցիկ հայտարարությունների հերթական առիթի: Եթե քաղաքացիների հարկերից միլիոնավոր դրամներ են ծախսվում նման միջոցառումների վրա, հանրությունն իրավունք ունի պահանջելու տեսանելի քայլեր և իրական պատասխանատվություն, այլ ոչ թե դրա իմիտացիա։

Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներին դիմում ենք ոչ թե հերթական հայտարարությունն ուղղելու, այլ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ակնկալիքով։

ՄԻ՛ ՇՐՋԱՆՑԵՔ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, հայ գերիների ազատ արձակման հրատապությունը, Հայաստանի բնապահպանական լրջագույն խնդիրներն ու մարդու իրավունքների մասսայական ոտնահարումները։

Հայաստանի օրվա իշխանությունն օրհասական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է Ձեզ մոտ կեղծ հոգատարության և աշխատանքի իմիտացիա ստեղծելով։

Մենք չենք լռելու և աչք չենք փակելու այսպիսի երկակի ստանդարտների վրա։ Շարունակելու ենք բարձրաձայնել այնքան, մինչև մեր ձայնը լսելի դառնա միջազգային ողջ հանրությանը, այն կառույցներին, որոնք մարդու իրավունքների պաշտպանության հանձնառություն ունեն, բայց այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում և անտեսում են դրանք։ Դադարեք գեղեցիկ բառերով քողարկել Ձեր այս արատավոր գործելակերպը։ Դադարեք մարդկանց մոլորեցնել՝ փորձելով իրականությունը ծածկելով սուտ քարոզչությամբ։
Ճշմարտությունը հնարավոր չէ հավերժ քողարկել, մի օր առերեսվելու եք դառը իրականությանը և ստիպված եք լինելու հաշվի նստել օրենքի իսկական գերակայության և պահանջատեր հասարակության բարկության հետ։

Բնությունը ցուցադրության առարկա չէ։ Մարդու իրավունքներն էլ ընտրովի արժեք չեն։ Իսկ արդարությունը՝ դիվանագիտական հարմարության հարց չէ։

Կենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք ՄԱՐԴՈՒՆ, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը։ Հակառակ պարագայում միջազգային ոչ մի համաժողով ԼԵԳԻՏԻՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:
 
Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն
Ամենադիտված