Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ին
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի՝ 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Հետևեք մեզ՝ այստեղ