Լվովում հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են վերջ դնել լարվածությանը. «Հայկական ժամանակ»
ՄամուլՈւկրաինայում հայկական ու ադրբեջանական համայնքների միջև ստեղծված՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
Հիշեցնենք, նախօրեին Լվովում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Տեղեկություններ տարածվեցին, որ հայերը ծեծելով հաշվեհարդար են տեսել ադրբեջանցիների հետ ՝ մայիսի 13-ին ռինգում հայ մարզիկ Դավիթ Պետրոսյանի վրա հարձակման պատճառով, որից հետո ադրբեջանցիները փողոցներում հայերի էին փնտրում՝ պատժելու համար։
Անդրանիկ Մանուկյանը թերթի հետ զրույցում ասել է, թե ամեն ինչ արդեն կարգավորվել է։ «Լվովի ոստիկանապետի մոտ հանդիպել են հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները և պայմանավորվել են, որ ավարտվի այս լարվածությունը »,- ասաց դեսպանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: