Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրել է․
«Արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում դիտավորյալ ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը (
