ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա


Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան

Ամուլսարի հարցը քաղաքական պայքարի հարթություն ես բարձրացրեցի:
 
Մինչ այդ ինչ-որ բնապահպաններ, ինչ-որ քայլարշավիստներ ու ինչ-որ աշխուժակներ` գումարած մի բնապահպան-իրավաբան և մի քանի իրական ակտիվիստներ պայքարում էին:
 
Բայց բնապահպանների այսպես կոչված պայքարը ողորմելի էր, անատամ և խիստ ապաքաղաքական:
Արշավիստ-յարխուշտիստներից մեկն անգամ, որին հիմա էլ են համակրում հայոց յարխուշտիստները` ասում էր որ հարցը ռեժիմի հետ կապ չունի բոլորովին և որ ռեժիմը հետ կկանգնի որոշումից շուտով:
 
Իրենք խիստ ապերջանիկ էին և դժգոհ, որ ես խնդիրը տեսնում եմ ոչ միայն բնապահպանական այլ ամենից առաջ` քաղաքական հարթությունում:
 
Ու խիստ դժգոհ էին որ իմ պես քաղաքական կերպարը մտել է իրենց դաշտ ու փորձում է ըստ իրենց իմաստուն խելքի` Ամուլսարի վրա քաղաքական միավորներ հավաքել: Եվ խուսափում էին ինձանից: Ու որքան էլ միամտաբար բացատրում էի դրանց, որ ամեն բան է աշխարհում քաղաքական ու հատկապես Ամուլսարի հարցը` այդ ամենատիպիկ դեմքերն այդպես էլ դա չընդունեցին, իհարկե:
 
Հետո ես մի քանի հայտնիների խնդրեցի միանալ իմ նախաձեռնությանն ու տեսաուղերձներ տեսագրել այդ թեմայով: Մի քանիսը արեցին դա: Տեսանյութն իմ ալիքում կա:
 
Մի քանիսը` օրինակ, Վարդան Պետրոսյանը, Տիգրան Ձիթողցյանը և էլի կարծեմ մի հոգի` քաղաքավարի, շատ սիրուն մերժեցին:
 
Լավ արեցին:
 
Կարող եմ կռահել թե ինչու:
 
Մնացած բոլոր պայքարողներն էլ իրենց հեռու էին պահում ու պահանջում հարցը չքաղաքականացնել:
Հետո եղավ 2020-ի 44-ը: Հետո` 2023-ը:
 
Հիմա լինում է 2026-ը:
 
Ամուլսարն այսօր բացվեց:
 
Ի հակառակ «Ամուլսարը պիտի սար մնա» ճղճղացողների` այսօր բացվեց Ամուլսարի հանքը:
 
Մի հանք, որը առհավետ` հաջորդ տասնյակ հազարավոր տարիների համար ոչնչացնելու, անդառնալիորեն ու անշտկելիորեն թունավորելու է ողջ Սյունիքը` օդը, հողը և հատկապես ջրային ողջ և բոլոր ռեսուրսները:
Այն որ հայերն են այն բացում, իսկ հայ ժողովուրդը թքած ունի Ամուլսարի թեմայի վրա` լիովին նորմալ է և հասկանալի:
 
Բայց որ ադրբեջանցիներն են այդ հաշվով լուռ` իրոք որ տարակուսելի է և անհասկանալի: Սյունիքը նրանց առանցքային հետաքրքրության գոտին է և նրանք, վստահ եմ, շուտով ստանալու են Սյունիքը: Ընդ որում` շատ շուտով: Չեմ հասկանում թե ինչպե՞ս կարող ենք նրանք թույլ տալ Հայաստանի իրենց սատրապական ռեժիմին` թունավորել իրենց համար սրբազան այդ հողերը:
 
Բայց ինչ էլ որ լինի` ես հիմա ողջունում եմ Հայաստանի կառավարության և իշխանությունների քայլը` բացել Ամուլսարը: Եթե դա հայերի կամքն է, իսկ դա անհերքելիորեն հայ ժողովրդի կամքն է` ապա հայերը պետք է հասնեն նրան` ինչին ձգտել են և ձգտում են անշեղորեն:
 
Եվ եթե դա Ադրբեջանի հողն է լինելու շատ շուտով, ապա ինձ ամենևին չի էլ հետաքրքրում անգամ թե այդտեղ ինչ կլինի կամ չի լինի: Ինչպես այլևս չի հետաքրքրում թե ինչ է լինում կամ լինելու հանձնված Արցախում:
Միևնույն է` հանձնած հողը հայը երբեք հետ չի բերելու, երբեք չի ազատագրելու ու շատ շուտով ոչինչ էլ չի ունենալու: Արդեն` առհավետ: Իսկ «ռևանշ լինելու´ է» ասողները նույն ապաքաղաքական պայքարով Ամուլսարը սար պահողների դասարանից են ու չեն էլ պատկերացնում թե ով կարող է և ով ուղղակի չի կարող անգամ երազել որևէ ռևանշի մասին:
 
Այնպես որ ռևանշ չի լինելու, Ամուլսարը սար չիմնալու և հրաշալի պտուղներ է տալու, իսկ պայքարը` պայքար չկա ու իրականում երբևէ չի էլ եղել:
 
Շնորհավորում եմ Ամուլսարի հանքի բացման կապակցությամբ իմ պաշտելի, սիրելի, խենթանալի հայ ժողովրդին:
 
Անու´շ լինի Ամուլսարդ, վսե´մ ազգ իմ հայոց:

ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումը
Ամենադիտված