Թոմաս Մյուլերը՝ «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղի մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերն անդրադարձել է Գերմանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ Գվարդիոլայի թիմն ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Նախկինում տեղի ունեցածը նշանակություն չունի: Եզրափակիչ խաղում քեզ երբեք ոչինչ չեն նվիրում: Մարզադաշտը բաժանված է լինելու երկու ճամբարի»,- Մյուլերի խոսքը մեջբերում է tz-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 21-ին Բեռլինում: