Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»

Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը

Դեղերի զուգահեռ ներմուծման նախնական թույլտվություն ստանալու համար ներմուծողները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով դեղի փաթեթավորման, որակի և անհրաժեշտության դեպքում՝ հայերեն թարգմանության վերաբերյալ փաստաթղթեր։ Նախագծով սահմանվում են դիմումների քննության ժամկետները, թույլտվության մերժման և անվավեր ճանաչելու հիմքերը, ինչպես նաև ներմուծվող դեղերի վերապիտակավորման ու ներդիր թերթիկների վերաբերյալ պահանջները։

 

Iravaban.net-ը ուսումնասիրել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել դեղերի ներմուծման և արտահանման գործող կարգում։

 

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխություն կատարել

 

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից՝ «Դեղերի մասին» օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։

 

Առաջարկվում է սահմանել դեղերի զուգահեռ ներմուծման նախնական թույլտվության տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներմուծման գործընթացի հետ կապված այլ պայմաններ։

 

Զուգահեռ ներմուծումը գրանցված դեղի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումն է ոչ անմիջապես Հայաստանում գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ նրանից պատշաճ լիազորություններ ստացած անձից։

 

Ինչպե՞ս ստանալ նախնական թույլտվություն

 

Նախագծով նախատեսվում է, որ զուգահեռ ներմուծում իրականացնողը կարող է մինչև դեղը պատվիրելը և տեղափոխելը գրավոր դիմել լիազոր մարմնին՝ պարզելու ներմուծման թույլտվության հիմքերի առկայությունը և մատակարարման հետագծելիությունը։

 

Դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային փոստով՝ info@moh.am հասցեով՝ սահմանված ձևով։

 

Դիմումին անհրաժեշտ կլինի կցել՝

 

  • ներմուծվող դեղի նմուշը կամ դրա առաջնային և երկրորդային փաթեթների բոլոր կողմերի նկարները,
  • արտադրողի կամ իրավատիրոջ տրամադրած որակի հավաստագիրը՝ յուրաքանչյուր սերիայի համար առանձին,
  • դեղի ներդիր թերթիկը,
  • անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման և ներդիր թերթիկի հայերեն թարգմանությունները,
  • փորձաքննության վճարը կատարելը հավաստող փաստաթուղթը։

 

Հայերեն թարգմանություն կպահանջվի, եթե դեղի փաթեթավորման գրառումների լեզուն չի համապատասխանում Հայաստանի օրենսդրությամբ դեղերի փաթեթավորման համար ընդունված լեզուներից որևէ մեկին։

 

Կարևոր է․ նախնական թույլտվության առկայությունը պարտադիր պայման չէ ներմուծման համապատասխանության հավաստագիր ստանալու համար։

 

Որքա՞ն կտևի դիմումի ուսումնասիրությունը

 

Նախագծով նախատեսվում են դիմումների քննության հետևյալ ժամկետները։

 

  • 5 աշխատանքային օր․ կազմակերպությունը դիմումը և անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո այս ժամկետում իրականացնում է նախնական փորձաքննություն և գրավոր տեղեկացնում դիմողին արդյունքների մասին։
  • 10 աշխատանքային օր․ եթե հայտնաբերվեն անճշտություններ, բացթողումներ կամ թերի ու անընթեռնելի փաստաթղթեր, դիմողին կառաջարկվի այդ ժամկետում վերացնել թերությունները։
  • Մինչև 30 աշխատանքային օր․ կազմակերպությունը գնահատում է ներմուծվող դեղի և Հայաստանում գրանցված դեղի համապատասխանությունը։
  • Հաջորդ աշխատանքային օրը․ փորձաքննության ավարտից հետո փորձագիտական եզրակացությունը ներկայացվում է լիազոր մարմնին։
  • 2 աշխատանքային օր․ լիազոր մարմինը փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո ներմուծողին տրամադրում է ներմուծումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ գրություն։

 

Մերժման դեպքում պետք է հստակ նշվեն դրա իրավական հիմքերը։

 

Եթե անհրաժեշտ տեղեկությունները հասանելի չեն պաշտոնական աղբյուրներում, կազմակերպությունը կարող է հարցում կատարել նաև այն երկրի իրավասու մարմնին, որտեղից ներմուծվում է դեղը։

 

Ո՞ր դեպքերում կարող են մերժել կամ անվավեր ճանաչել թույլտվությունը

 

Նախնական թույլտվության տրամադրումը կմերժվի «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով։

 

Նախագիծը նախատեսում է նաև արդեն տրամադրված նախնական թույլտվությունն անվավեր ճանաչելու երեք հիմք՝

 

  1. Դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել Հայաստանում, արտադրող երկրում կամ մատակարար երկրում՝ անվտանգության, արդյունավետության կամ որակի նկատառումներից ելնելով։
  2. Պարզվել է, որ զուգահեռ ներմուծվող դեղի արտադրությունը չի համապատասխանում պատշաճ արտադրական գործունեության կանոններին։
  3. Պարզվել է, որ ներմուծողը դեղի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է ներկայացրել։

 

Այս կարգավորումների նպատակն է սահմանել այն դեպքերը, երբ դեղի ներմուծման նախնական թույլտվությունը չի կարող պահպանվել։

 

Ի՞նչ պահանջներ կսահմանվեն դեղերի փաթեթավորման և պիտակավորման համար

 

Նախագծով զուգահեռ ներմուծողը պետք է ապահովի, որ դեղի փաթեթավորումն ու ներդիր թերթիկը համապատասխանեն սահմանված պահանջներին։

 

Մասնավորապես՝

 

  • Եթե դեղի կիրառման ցուցումները կամ հակացուցումները տարբերվում են Հայաստանում գրանցված դեղի համապատասխան տվյալներից, և այդ տարբերությունները նշված են միայն ներդիր թերթիկում, ներմուծողը պետք է դեղն ապահովի Հայաստանում գրանցված դեղի ներդիր թերթիկով։
  • Եթե տարբերվում է գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումը կամ գտնվելու վայրը, մինչև դեղի իրացումը ներմուծողը պետք է ծածկաշերտով ծածկի այդ գրառումը և նշի իր անվանումն ու գտնվելու վայրը։
  • Եթե փաթեթավորման կամ պիտակավորման լեզուն տարբերվում է Հայաստանում գրանցված դեղի լեզվից, մինչև իրացումն անհրաժեշտ կլինի իրականացնել վերապիտակավորում՝ գրանցանմուշին համապատասխան։
  • Վերապիտակավորումը պետք է իրականացվի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտի միջոցով։ Դրա վերաբերյալ ներմուծողը պետք է ներկայացնի պարտավորագիր։

 

Բացի այդ, ներմուծողը պետք է դեղն ապահովի Հայաստանում գրանցված դեղի ներդիր թերթիկով՝ դրանում ավելացնելով իր անվանումը, գտնվելու վայրը և սպառողների հետ կապն ապահովող տվյալները։ Ներմուծման հավաստագիրը կտրամադրվի այս պահանջը կատարելու պարտավորագրի առկայության դեպքում։

 

Ո՞վ է պատասխանատու ներմուծվող դեղի որակի և անվտանգության համար

 

Նախագծով ամրագրվում է, որ զուգահեռ ներմուծվող դեղի անվտանգության, արդյունավետության և որակի համար պատասխանատվություն է կրում ներմուծողը։

 

Դեղը Հայաստան կարող է ներմուծվել լիազոր մարմնի տրամադրած ներմուծման համապատասխանության հավաստագրի հիման վրա։ Հավաստագիր ստանալու համար ներմուծողը պետք է դիմի լիազոր մարմնին՝ գործող կարգով։

 

Նախագծով նախատեսվում է նաև, որ ներմուծողը կազմակերպությունից կարող է անվճար տեղեկատվություն ստանալ գրանցված դեղերի փաթեթների, ներդիր թերթիկների և ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ։

 

Ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր կարգավորումը

 

Նախագծի համաձայն՝ կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնի։

 

Խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Նշված կարգավորումները նախագծով առաջարկվող դրույթներ են և ուժի մեջ կմտնեն միայն որոշման ընդունումից ու պաշտոնական հրապարակումից հետո,- տեղեկացնում է կայքը:

Թեմաներ:

Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունիցԵմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժելՄհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՌուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnրԻրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջովՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի
Ամենադիտված