«Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ ուշադության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, գերմանական ակումբը ֆուտբոլիստից պատրաստ է հրաժարվել 60մլն եվրո տրանսֆերային գումարի դեպքում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ, քանի որ նոր պայմանագրում թիմը չի ցանկանում ներառել կլաուզուլա:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը» և «Յուվենտուսը»:
Միխայել Ցորկը հայտարարել է, որ իրենք ցանկանում են կադրերի հետ կապված հարցում հստակություն ունենան մինչև Գավաթի եզրափակիչը կամ էլ դրանից ոչ շատ ուշ:
Հավելենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2917թ.: