ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել
ԱՊՀ երկրների ղեկավարները Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել համագործակցության 35-ամյակի կապակցությամբ. դրանում առանցքային տեղ է հատկացված ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել առանցքային պատմական իրադարձությունների, առաջին հերթին՝ Հայրենական մեծ պատերազմի հետ կապված իրադարձությունների, խեղաթյուրումն ու վերանայումը կանխելու անհրաժեշտությանը։
Պետությունների ղեկավարների հայտարարության մեջ նշվում է նաև արտադրական համագործակցության կապերն ընդլայնելու, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համատեղ գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն նպաստելու մտադրության մասին։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:
Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։ Կքննարկվեն անվտանգության, իրավապահ ոլորտում փոխգործակցության, առևտրատնտեսական և էներգետիկ կապերի խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հարցեր։