2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել
Մոսկվայում երկու տարեկան աղջկա ստամոքսից 250 մագնիս են հեռացրել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Երեխային հիվանդանոց են տեղափոխել ուժեղ հազով։ Ռենտգեն հետազոտությունը նրա օրգանիզմում հայտնաբերել է մագնիսական գնդիկներ։
Ըստ բժիշկների՝ մագնիսները վտանգավոր են նրանով, որ կարող են վնասել աղիների պատերը և ձգվել դեպի միմյանց՝ անցնելով օրգանի հյուսվածքների միջով: Նման իրավիճակները պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն՝ հնարավոր ներքին վնասվածքներից և բարդություններից խուսափելու համար:
Բժիշկները հատուկ գործիքների օգնությամբ կերակրափողի միջով հեռացրել են բոլոր մագնիսները։ Միջամտությունը հաջող է անցել, փոքրիկն իրեն լավ է զգում։