Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։
Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում, որը քվեարկության կդրվի ավելի ուշ։ Եվրոպական խորհրդարանի բանաձևը վերաբերում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության` Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները արգելելու փորձերին: