Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ
Օմանը և Իրանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում տարանցման անվտանգ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջող է ընթանում։ Բացի Հորմուզի նեղուցում երկկողմ անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ պայմանավորվածությունից՝ կողմերը փոխըմբռնման են հասել նաև այն հարցում, թե ինչպես է այդ հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - մեջբերել է IRNA գործակալությունը Բաղայիի խոսքերը։
Դիվանագետը հավելել է, որ ծրագիրը կներկայացվի «մոտ ապագայում»։