ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները
Իրանի զինված ուժերը շուտով կփակեն Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման համար օգտագործվող անօրինական երթուղիները: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:
Նաղդիի խոսքով՝ նեղուցով անօրինականորեն արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է:
«Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, բայց որոշները փոքր նավակներ են օգտագործում նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու և այն տանկերներ տանելու համար», – նշել է նա:
Գերագույն հրամանատարի խորհրդականը ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցը մնում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ» մինչև Իրանի օրինական պահանջները բավարարվեն: