Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Հաղպատ, Տավուշի մարզի Տավուշ, Սարիգյուղ, Հաղթանակ բնակավայրերում՝ հոկտեմբերի 8-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակի 1-ին, 2-րդ փողոցները իրենց նրբանցքներով, Ահարոնյան փողոցի թիվ 41–73, Պ.Սևակ փողոցի թիվ 40-ից 80 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:30-ից մինչև 17:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 1-ից 23 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Նուբարաշենի Բ-1-ից 11, Գ-7-ից 10, Դ-3-ից 6 թաղամասերի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Հաղպատ բնակավայրի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Տավուշ, Սարիգյուղ, Հաղթանակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 8-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Լև-Լեն», «Գավառ-Նաիրի», «Էս Քոմփանի», «Բագդար», «Վիպ Գազ», «Գրին Սոլյուշնս», «Այլենդ Ֆրուտ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «Մարտ Գազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ձեռնարկությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա