Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթական համակարգը մշտապես եղել է քաղաքական ազդեցությունների գոտի: Սակայն 2018 թվականից հետո, երբ նոր իշխանությունը հանրային լայն սպասումների ֆոնին խոստացավ ապաքաղաքականացնել պետական ինստիտուտները, վերացնել նախկինում արմատավորված վարչական ճնշումները և կրթական հաստատությունները դուրս բերել կուսակցական վերահսկողության տրամաբանությունից, կրթության ոլորտի նկատմամբ հասարակության պահանջը դարձավ առավել բարձր։

Եթե նախկինում քաղաքականացումը հաճախ ընկալվում էր որպես համակարգային վատ ավանդույթի շարունակություն, ապա իշխանափոխությունից հետո այն սկսեց գնահատվել նաև խոստումների ու իրականության հակադրության տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգի քաղաքականացումը ոչ միայն չմեղմվեց, այլև ավելի խորացավ։

Բուհերի կառավարման հարցը այս քննարկման առանցքային շերտերից է։ Երբ խոշոր պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների ղեկավար կազմերում կամ ռեկտորական պաշտոններում հայտնվում են գործող իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ կամ իշխանական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ, նույնիսկ եթե նրանց նշանակումը ձևականորեն համապատասխանում է օրենքին, առաջանում է վստահության խորքային խնդիր։ Բուհական ինքնավարությունը չափվում է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլև քաղաքական միջավայրի ընկալմամբ. եթե համալսարանի ներսում դասախոսը, գիտնականը կամ ուսանողը համոզված չէ, որ որոշումները կայացվում են ակադեմիական արժանիքների, գիտակրթական ռազմավարության և համայնքի ներքին քննարկումների հիման վրա, այլ ենթադրում է, որ վճռորոշ խոսքը պատկանում է գործադիր իշխանության քաղաքական տրամաբանությանը, ապա անգամ ամենաօրինական ընթացակարգը կորցնում է իր լեգիտիմության մի մասը։

Դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների ընտրության հարցում ևս նույն տրամաբանությունն է գործում։ Տեսականորեն դպրոցը պետք է լինի համայնքային, մանկավարժական և մասնագիտական կառավարման համադրման վայր, որտեղ տնօրենը ընտրվում է ոչ թե իշխանությանը մոտ լինելու, այլ կառավարչական կարողության, կրթական տեսլականի, մանկավարժական հեղինակության և համայնքի վստահության հիման վրա։ Սակայն Հայաստանի իրականության մեջ դպրոցի տնօրենը երկար տարիներ եղել է ոչ միայն կրթական հաստատության ղեկավար, այլև տեղական ազդեցության կարևոր դերակատար։ Նա կապ ունի ուսուցիչների, ծնողների, աշակերտների ընտանիքների, համայնքային իշխանության, մարզպետարանի և նախարարության հետ։ Այդ դիրքը նրան դարձնում է քաղաքականապես կարևոր անձ հատկապես մարզերում ու փոքր համայնքներում, որտեղ դպրոցի դերը հաճախ գերազանցում է զուտ կրթական նշանակությունը։

Եթե տնօրենների ընտրության գործընթացում մարզային կամ կենտրոնական իշխանությունը թեկուզ անուղղակի կերպով նախապատվություն է տալիս առնվազն քաղաքականապես լոյալ թեկնածուներին, ապա դպրոցը կրկին հայտնվում է վարչական կախվածության ցանցում։

Ընդ որում, քաղաքականացման ամենավտանգավոր հետևանքներից մեկն այն է, որ այն ոչ միշտ է պահանջում ուղիղ հրահանգ. բավական է, որ համակարգի մասնակիցները համոզված լինեն, որ իրենց կարիերան, պայմանագիրը, աշխատավայրը կամ պաշտոնական առաջընթացը կախված են ոչ թե մասնագիտական աշխատանքի որակից, այլ քաղաքական սպասելիքներին չհակասելուց։

Վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական գործընթացների հետ կրթական հաստատությունների կապը Հայաստանի քաղաքական պատմության ամենախոցելի էջերից է։ Երբ կրթական հաստատությունների տնօրեններ կամ աշխատակիցներ նախընտրական շրջանում հայտնվում են իշխանական հավաքների կազմակերպչական դաշտում, երբ ուսուցիչների կամ վարչական աշխատողների մասնակցությունը հանրահավաքներին թեկուզ ներկայացվում է որպես «կամավոր», սակայն տեղի է ունենում պաշտոնական ենթակայության կամ աշխատանքային կախվածության պայմաններում, առաջանում է պարտադրանքի ստվեր։ Այդ ստվերը հատկապես վտանգավոր է, որովհետև իրավականորեն դժվար ապացուցելի է. կարող են չլինել գրավոր հրահանգներ, չլինել բացահայտ սպառնալիքներ, բայց գոյություն ունենալ կառավարման մշակույթ, որտեղ աշխատողը հասկանում է, որ «ճիշտ պահվածքը» նկատվում է, իսկ «սխալ պահվածքը» կարող է հետագայում խնդիրներ ստեղծել։ Ժողովրդավարական պետության համար կրթական համակարգի ապաքաղաքականացումը հենց այդ անտեսանելի պարտադրանքի վերացումն է, ոչ միայն բացահայտ հրահանգների բացակայությունը։

Ուսումնական ծրագրերի և դասագրքերի շուրջ վեճերը կրթության քաղաքականացման ամենախորը շերտերից են, քանի որ այստեղ խոսքը ոչ թե պաշտոնների կամ ընտրական գործընթացների, այլ պատմական հիշողության, ազգային ինքնության, քաղաքացիական աշխարհայացքի և ապագա սերնդի մտածողության ձևավորման մասին է։ Հանրակրթական նոր չափորոշիչների, հատկապես «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության և բովանդակային վերանայումների շուրջ ծավալված բանավեճը ցույց տվեց, որ Հայաստանի հասարակության մեջ կրթական բովանդակությունը ընկալվում է որպես ազգային անվտանգության և ինքնության հարց։ Իշխանության և, այսպես կոչված, «բարեփոխումների» կողմնակիցների փաստարկն այն է, որ կրթությունը պետք է ազատել հռետորական հայրենասիրությունից, չափազանցված պաթոսից, փակ ազգային ինքնապատկերից և դարձնել ավելի վերլուծական, քաղաքացիական, քննադատական մտածողության վրա հիմնված։ Այդ մոտեցումը ինքնին կարող է արդիական և անհրաժեշտ լինել, եթե իրականացվում է բարձր մասնագիտական որակով, հանրային բաց քննարկմամբ և տարբեր դպրոցների պատմաբանների, մանկավարժների, հոգեբանների ու հասարակագետների ներգրավմամբ։ Սակայն քննադատների մտահոգությունն այն է, որ պատմության դասավանդման վերափոխումը կարող է ոչ թե գիտական արդիականացման, այլ օրվա քաղաքական օրակարգին հարմարվելու գործիք դառնալ։

«Ակադեմիական քաղաք» նախագիծը և բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների խոշորացման գաղափարը ևս հայտնվել են կրթության քաղաքականացման վերաբերյալ կասկածների կենտրոնում։ Իշխանությունը նախագիծը ներկայացնում է որպես բարձրագույն կրթության և գիտության ենթակառուցվածքային ու բովանդակային վերափոխման մեծ ծրագիր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից համալսարանական միջավայր, համախմբել ռեսուրսները, նվազեցնել բուհերի մասնատվածությունը, խթանել գիտության և կրթության կապը, ապահովել նոր լաբորատորիաներ, հանրակացարաններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան տարածքներ և արդյունավետ կառավարում։ Եթե նման ծրագիրը իրականացվի մասնագիտական լայն համաձայնությամբ, ֆինանսական իրատեսական հաշվարկներով, ակադեմիական համայնքի մասնակցությամբ և գիտակրթական ռազմավարության հստակ տեսլականով, այն կարող է դառնալ Հայաստանի կրթական համակարգի պատմական արդիականացման հնարավորություն։ Սակայն քննադատները հարց են բարձրացնում՝ նախագիծը միայն կրթական և գիտական նպատակներ ունի՞, թե՞ նաև քաղաքական։ Բուհերի՝ Երևանից տեղափոխման, մայրաքաղաքի կենտրոնից ուսանողական զանգվածի հեռացման և համալսարանական ավանդական միջավայրերի վերաձևման գաղափարը հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես ուսանողական ակտիվության տարածական թուլացում։ Հայաստանի քաղաքական պատմության մեջ ուսանողությունը միշտ եղել է բողոքի, ինքնակազմակերպման և հանրային ճնշման կարևոր գործոն. համալսարանները՝ հատկապես Երևանի կենտրոնում գտնվողները, ոչ միայն կրթական շենքեր են, այլ նաև քաղաքացիական էներգիայի կենտրոններ։ Երբ այդ կենտրոնները տեղափոխվում են մեկ համախմբված տարածք, իշխանությունը կարող է պնդել, որ խոսքը ժամանակակից կամպուսի ստեղծման մասին է, բայց ընդդիմախոսները կարող են տեսնել նաև քաղաքական վերահսկելիության մեծացման հնարավորություն։

«Ակադեմիական քաղաքը» կարող է լինել և՛ առաջընթացի, և՛ քաղաքական կենտրոնացման նախագիծ. տարբերությունը կախված է դրա կառավարման ձևից։ Եթե իշխանությունը չի կարողանում համոզել, որ նախագիծը ոչ թե համալսարանական միջավայրը ապաքաղաքականացնելու անվան տակ քաղաքականապես վերահսկելու միջոց է, այլ իրական կրթական հեղափոխություն, ապա այն բախվելու է վստահության պակասի, նույնիսկ եթե առանձին բաղադրիչներ ունենան ռացիոնալ հիմք։

Ընդդիմադիր հայացքներով դասախոսների և ուսուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ խոսակցությունները կրթական համակարգի քաղաքականացման ամենացավոտ դրսևորումներից են, որովհետև դրանք առնչվում են մարդու անձնական արժանապատվությանը, խոսքի ազատությանը և մասնագիտական անկախությանը։ Ժողովրդավարական կրթական միջավայրում դասախոսն ու ուսուցիչը իրավունք ունեն ունենալ քաղաքական դիրքորոշում, քննադատել իշխանությանը, մասնակցել խաղաղ հավաքներին, ստորագրել հայտարարություններ, արտահայտել քաղաքացիական անհամաձայնություն, քանի դեռ այդ գործունեությունը չի խախտում ուսումնական գործընթացի չեզոքությունը, չի վերածվում աշակերտների կամ ուսանողների վրա կուսակցական ազդեցության և չի վնասում մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Եթե կառավարության քաղաքականությունը հրապարակայնորեն քննադատած դասախոսը կամ ուսուցիչը հետո կանգնում է պայմանագրի չերկարաձգման, հաստիքի կրճատման, դասաժամերի նվազեցման, ներքին կարգապահական ճնշումների կամ վարչական վերաբերմունքի փոփոխության առաջ, անգամ եթե պաշտոնական փաստաթղթերում նշված են այլ պատճառներ, համակարգում առաջանում է վախի մթնոլորտ։ Այդ վախը պարտադիր չէ, որ ընդգրկի բոլորին: Բավական է մի քանի խորհրդանշական դեպք, որպեսզի մյուսները սկսեն ինքնագրաքննություն կիրառել։ Ուսուցիչը, որ վախենում է արտահայտվել, չի կարող լիարժեք սովորեցնել ազատ մտածողություն։ Դասախոսը, որ ենթադրում է, թե իր քաղաքացիական խոսքը կարող է վնասել ակադեմիական կարիերային, չի կարող ստեղծել համալսարանական ազատության մթնոլորտ։ Կրթական համակարգում քաղաքական ճնշումը միշտ ավելի մեծ է, քան կոնկրետ տուժածների թիվը, որովհետև այն ազդում է ամբողջ համայնքի հոգեբանության վրա։

Օրենսդրական փոփոխություններով վերահսկողության կենտրոնացման հարցը կրթական համակարգի քաղաքականացման ավելի կառուցվածքային մակարդակն է։ Բուհական ինքնավարությունը ժողովրդավարական պետության համար ոչ թե վարչական արտոնություն է, այլ գիտության և մտքի ազատության երաշխիք։ Համալսարանը պետք է ունենա պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք, բայց չդառնա գործադիր իշխանության ստորաբաժանում։ Ռեկտորի ընտրությունը, հոգաբարձուների խորհրդի կազմը, ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը, գիտխորհուրդների լիազորությունները, բյուջետային վերահսկողությունը և ակադեմիական ծրագրերի հաստատումը այն ոլորտներն են, որտեղ պետության պատասխանատվությունը և համալսարանի ինքնավարությունը պետք է հավասարակշռվեն։

Եթե կառավարությունը փորձում է մեծացնել իր դերակատարումը բուհերի կառավարման խորհուրդներում, նշանակել ժամանակավոր ղեկավարներ կամ օրենսդրորեն ուժեղացնել գործադիր վերահսկողությունը՝ հիմնավորելով դա հակակոռուպցիոն պայքարով, արդյունավետությամբ կամ համակարգի բարեփոխման անհրաժեշտությամբ, ապա պետք է շատ հստակ ցույց տա, թե ինչպիսի հակակշիռներ կան քաղաքական միջամտությունը կանխելու համար։ Բուհական ինքնավարության սահմանափակման վտանգը միայն այն չէ, որ ռեկտորները կարող են լինել իշխանությանը լոյալ։ Ավելի խորքային վտանգն այն է, որ համալսարանն աստիճանաբար կորցնում է ներքին ինքնուրույնության և ինքնաքննադատության կարողությունը։ Իսկ հատկապես գիտական հիմնարկների համար սա կործանարար է, որովհետև գիտական առաջընթացը պահանջում է կասկածելու ազատություն, իշխանության փաստարկները ստուգելու կարողություն և սոցիալական իրականության վերաբերյալ անհարմար հարցեր բարձրացնելու իրավունք։ Եթե համալսարանը կորցնում է այդ դերը, այն վերածվում է դիպլոմ տրամադրող կառույցի, իսկ կրթական համակարգը՝ քաղաքականապես կառավարելի, բայց մտավոր առումով թուլացած միջավայրի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունՇախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլարԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic ProductionՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունըԷրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված
Ամենադիտված