ԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում AP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Արշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Վրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարություններն ու ձեռնարկվող քայլերը հերթական անգամ ցույց են տալիս, որ «խաղաղություն» բառը Ադրբեջանի քաղաքական բառարանում բոլորովին այլ բովանդակություն ունի, քան այն, որ դրան տալիս են միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքացիները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կոչ է արել Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել սեփական հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Առաջին հայացքից այս ձևակերպումը կարող է թվալ տրամաբանական. եթե երկու պետություն ուզում է վերջ տալ երկարատև թշնամանքին, ապա երկուսն էլ պետք է պատրաստեն իրենց հանրությունները համակեցության։ Սակայն իրականում պետք է նայել ոչ թե ձևակերպմանը, այլ դրա հետևում կանգնած իրականությանը, և այդ ժամանակ պարզվում է, որ այս կոչը ուղղված է միայն մի կողմին, իսկ մյուս կողմը ոչ միայն չի պատրաստվում նույն պարտավորությունն ստանձնել, այլև ամեն օր ապացուցում է հակառակը։

Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում պահանջվում Հայաստանից, պետք է նախ վերհիշել Բաքվի ներկայացրած գլխավոր նախապայմանը։ Ադրբեջանը պնդում է, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի իրավականորեն բացառվեն Ադրբեջանի նկատմամբ հնարավոր տարածքային պահանջները։ Սա ներկայացվում է որպես իրավական երաշխիք, բայց, ըստ էության, դա պահանջ է, որ մի ուրիշ պետության ցանկությամբ և նրա ներկայացրած ժամանակացույցով ինքնիշխան պետությունը վերաձևակերպի իր հիմնական օրենքը, այսինքն՝ այն փաստաթուղթը, որն արտացոլում է ժողովրդի կամքը և պետության հիմնարար արժեքային հենքը։ Այսինքն, Բաքուն իրականում պահանջում է ոչ թե իրավական վտանգի վերացում, որովհետև այդ վտանգն առկա չէ, այլ քաղաքական հնազանդության ևս մեկ դրսևորում, մի տեսակ սիմվոլիկ հաստատում, որ Հայաստանը պատրաստ է փոխել իր պետական ինքնությունն ըստ հարևանի ցանկության։ Իսկ երբ այդպիսի նախապայման դրվում է վերջնական պայմանագրի կնքման համար, ապա դա ավելի շատ նման է ճնշման գործիքի, քան խաղաղության ճանապարհի։

Նույն տրամաբանությամբ է բացատրվում նաև այն, որ ադրբեջանական կողմը չեղարկել է քաղաքացիական հասարակությունների միջև նախատեսված որոշ հանդիպումներ, օրինակ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը՝ պատճառաբանելով հայկական տեղեկատվական դաշտում առկա հակաադրբեջանական քարոզչությունը։ Այս պատճառաբանությունն արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Քաղաքացիական հասարակությունների միջև շփումները խաղաղ գործընթացի ամենակարևոր հենասյուներից են, որովհետև պետական պայմանագրերը, ինչքան էլ ճշգրիտ կազմված լինեն, ամուր չեն լինում, եթե երկու հասարակությունները շարունակում են միմյանց տեսնել միայն որպես թշնամու կերպար։ Եթե Բաքուն այդ շփումները չեղարկում է՝ որպես պատիժ կամ ճնշման միջոց, ապա պարզ է դառնում, որ նրա համար քաղաքացիական կամուրջները խաղաղության նպատակ չեն, այլ քաղաքական առևտրի առարկա։ Ավելին, հակաադրբեջանական քարոզչության մասին բողոքող կողմն ինքն է տասնամյակներ շարունակ կառուցել հակահայկական թշնամանքի ամբողջ համակարգ։

Այս ամենի արդյունքում ստացվում է մի պատկեր, որտեղ Ադրբեջանը փաստացի պահանջում է, որ Հայաստանը ոչ միայն մոռանա այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, այլև չհակադրվի Ադրբեջանին, իսկ կառավարությունն էլ քայլեր ձեռնարկի, որպեսզի հասարակությունն էլ հակվի այն մտքին, որ պետք է փոխել Սահմանադրությունը և հանուն խաղաղության անընդհատ զիջումներ կատարել։ Այստեղ պետք է մի պահ կանգ առնել և հիշել, թե ինչի մասին է խոսքը։ Արցախի հայությունը 2023 թվականի սեպտեմբերին զրկվեց իր հայրենիքից՝ ամիսներ տևած շրջափակումից և ռազմական գործողությունից հետո, և հարյուր հազարից ավելի մարդ ստիպված եղավ լքել իր տունը, գերեզմանները, եկեղեցիները։ Այդ ողբերգությունից հետո մարդկանցից պահանջել «մոռանալ»՝ նշանակում է պահանջել հրաժարվել սեփական հիշողությունից, իսկ հիշողությունից հրաժարվող հասարակությունը կորցնում է նաև ինքն իրեն պաշտպանելու բարոյական և քաղաքական կարողությունը։ Այս պահանջի իրական նպատակն, ըստ էության, այն է, որ Հայաստանի հանրությունն այլևս չհարցնի ո՛չ գերիների ճակատագրի մասին, ո՛չ վերադարձի իրավունքի մասին, ո՛չ վերջին տարիներին կատարվածի իրավական գնահատականի մասին, և այդպիսով հարցը փակվի առանց որևէ պատասխանատվության։

Խաղաղությունը, որը կառուցվում է մոռացության և լռության վրա, ոչ թե խաղաղություն է, այլ պարզապես հաղթողի կողմից թելադրված կարգ, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ պարտվողը թույլ է։ Եվ հենց այս կետում առաջանում է նաև գլխավոր հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության։ Պատասխանը, ցավոք, միանշանակ է. իհարկե՝ ոչ։

Եթե Բաքուն լրջորեն մտադիր լիներ համակեցության, ապա առաջին քայլերից մեկը կլիներ սեփական հանրության շրջանում թշնամու կերպարի ապամոնտաժումը։ Փոխարենը Ադրբեջանը շարունակում է հակահայկական քարոզչությունը, որն ունի ինստիտուցիոնալ բնույթ և իրականացվում է պետական մակարդակով։ Նույն այդ տրամաբանության շարունակությունն է հայկական մշակութային ժառանգության ջնջումն ու յուրացումը, որը երբեք չեզոք գործողություն չէ։ Այն ուղղված է նրան, որ ապագայում այդ հողի վրա հայի ներկայության ոչ մի հետք չմնա, որպեսզի վերադարձի, հիշողության և իրավունքի մասին խոսելն ավելի դժվար լինի։ Երբ պետությունը միաժամանակ խոսում է խաղաղության մասին և հետևողականորեն ոչնչացնում է մյուս ժողովրդի հետքերը, այդ երկու գործողությունները չեն կարող ներկայացվել որպես համատեղելի։

Դրան գումարվում է մի ավելի վտանգավոր երևույթ՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի պետական մակարդակով շրջանառումը։ Այս թեզով Հայաստանի ներկայիս տարածքը, ներառյալ Երևանը, Սյունիքը, Գեղարքունիքը և այլ մարզեր, ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական հողեր», իսկ հազարավոր էթնիկ ադրբեջանցիների համար պահանջվում է «վերադարձի» իրավունք։ Պարզ է, որ սա քաղաքական նախագիծ է, որը ստեղծում է գաղափարական հիմք ապագա պահանջների համար։ Եթե մի կողմից Բաքուն պահանջում է, որ Հայաստանը սահմանադրորեն երաշխավորի, որ երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունենա, իսկ մյուս կողմից՝ ինքը պետական մակարդակով ձևակերպում է Հայաստանի տարածքի զգալի մասի նկատմամբ «պատմական իրավունքի» կեղծ թեզ, ապա այդ երկակի ստանդարտը թույլ է տալիս հստակ տեսնել, թե ով ում ինչ է պարտադրում։

Իրավիճակը չի սահմանափակվում քարոզչությամբ և գաղափարական նախագծերով։ 2021–2022 թվականների սահմանային ներխուժումների հետևանքով ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրերի վրա, և Բաքուն հաճախ հրաժարվում է հետ քաշել զորքերը՝ դրանք համարելով «վիճելի» կամ «չսահմանազատված»։ Այս փաստը կարևոր է հատկապես այն պատճառով, որ այն ցույց է տալիս անհամապատասխանությունը խոսքի և գործի միջև։ Խաղաղության մասին խոսող պետությունը, որը միաժամանակ իր հարևանի ինքնիշխան սահմաններում օկուպացված կամ վերահսկվող տարածքներ է պահում, ըստ էության, պահպանում է ճնշման լծակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործել բանակցային սեղանի շուրջ։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն շարունակում է պահպանել ռազմական բաղադրիչը՝ որպես դիվանագիտական ճնշման գործիք։ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է խոշոր զորավարժություններ, այդ թվում՝ Նախիջևանում, և ձևավորում է նոր հատուկ նշանակության ստորաբաժանումներ սահմանների մոտ։ Յուրաքանչյուր առանձին զորավարժություն կարող է բացատրվել սովորական պաշտպանական պլանավորմամբ, բայց երբ դրանք կրկնվում են կանոնավոր ձևով, ուղեկցվում են պատերազմական հռետորաբանությամբ և համընկնում են բանակցային գործընթացի զգայուն պահերի հետ, դրանք սկսում են հանդես գալ որպես հաղորդագրություն. եթե Հայաստանը չհամաձայնի, ուժային տարբերակը միշտ սեղանին է։

Դիվանագիտությունը, որի ետևում կանգնած է բացահայտ սպառնալիք, դադարում է լինել բանակցություն և վերածվում է վերջնագրի։ Ահա, այս համատեքստում պետք է ընկալել նաև այն կոչը, որ Հայաստանը պետք է «պատրաստի իր հասարակությանը խաղաղության»։ Հասարակությունը, որի սահմանին կանգնած են նոր զորամիավորումներ, որի պատմական հողերի վրա ուրիշները պահանջ են ներկայացնում, որի եղբայրներն ու քույրերը վերջերս կորցրել են հայրենիքը, չի կարող պարզապես հրահանգով «պատրաստվել» խաղաղության. նրան պետք են իրական երաշխիքներ, ստուգելի քայլեր և փոխադարձություն։

Վերջին հաշվով, երկու հասարակությունների խաղաղության պատրաստվածությունը չի չափվում ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ ստորագրված փաստաթղթերով, այլ այն բանով, թե իրականում ինչ է սովորեցվում երեխաներին դպրոցներում, ինչ է ասվում պետական ամբիոններից, ինչ է արվում սահմանին և ինչ է կատարվում պատմական հուշարձանների հետ։ Այս չափանիշներով դատելիս Ադրբեջանի վարած քաղաքական ուղղությունը շատ ավելի հստակ է, քան նրա դիվանագիտական խոսքը։ Հայաստանի հանրությունը չի կարող և չպետք է ընդունի այն տրամաբանությունը, որով խաղաղությունը նույնացվում է լռության, մոռացության և մշտական զիջումների հետ։

Իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը պատրաստ են նույն պարտավորություններն ստանձնել, նույն ստանդարտներով գործել և նույն չափով նայել կատարվածին, ինչն Ադրբեջանի պարագայում բացակայում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. PoliticoՊահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսումԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատումՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՆոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելՔուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրաՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենԴպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ուժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին
Ամենադիտված