Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր Ավետիսյան

Մեզ մոտ քաղաքական տեխնոլոգիան վաղուց պարզեցվել է մինչև մանկապարտեզի մակարդակ։ 
Մարդուն տալիս են մի հարց, որին «ոչ» պատասխանելու համար նա առնվազն պետք է գժի թուղթ ունենա։ Հետո նրա բնական «այո»-ն վերցնում ու օգտագործում են բոլորովին ուրիշ բանի տակ։
 
 Օրինակ՝ հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք խաղաղություն։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Պատերազմից պատերազմ ենք ապրել ու դեռ չենք կշտացել։ Խաղաղությունն էլ վտանգավոր բան է։
Հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք բարձր աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք։
Պատկերացրեք պատասխանը․
Ո՛չ, ոչ մի դեպքում։ Մեր երազանքն այն է, որ ամեն ամիս ընտանեկան ռազմավարություն մշակենք՝ հաց առնե՞նք, թե՞ կոմունալը վճարենք։
Հարց են տալիս․
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաներն ապահով ու բարեկեցիկ երկրում ապրեն, իսկ ընտանիքներում լինի սեր ու հարգանք։
Պատկերացրեք պատասխանը․
Բացարձակապես ո՛չ։ Ո՞ր ծնողը չի երազում երեխային մեծացնել, կրթել, հետո օդանավակայանում գրկել ու ասել՝ «դե գնա, բալես, իսկ ընտանիքում սեր ու հարգա՞նք։ Դա էլ ո՞ւմ է պետք։ Ո՞ր նորմալ մարդը կուզի, որ իր տանը մարդիկ իրար չծեծեն, իսկ ընտանիքի անդամները միմյանց հարգեն։
Հարց են տալիս․
 
Ուզո՞ւմ եք առանց վիզայի ճանապարհորդել։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Մենք սիրում ենք հյուպատոսարաններ։ Սիրում ենք հերթեր, տեղեկանքներ, բանկային քաղվածքներ։ Առանձնապես հաճելի է շաբաթներով փաստաթուղթ հավաքել, որպեսզի վերջում ինչ-որ մեկը որոշի՝ երեք օր Փարիզում քայլելու արժանի՞ ես, թե՞ դեռ պիտի աշխատես քեզ վրա։
Եվ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Ուզո՞ւմ եք առողջ լինել։
Ուզո՞ւմ եք երկար ապրել։
Ուզո՞ւմ եք արդարություն։
Ուզո՞ւմ եք անվտանգություն։
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն։
Վերջում կարելի է նույնիսկ հարցնել՝ ուզո՞ւմ եք, որ վաղն արևը ծագի։
Ու հետո հանդիսավոր հայտարարել, որ հասարակությունը գրեթե միաձայն հավանություն տվեց արևածագին։
Հրաշալի է։
 
Միայն մի փոքր հարց կա․ մինչև ո՞ւր ենք այսպես գնալու։
Որովհետև այս հարցերից գրեթե ոչ մեկը դեռ քաղաքական քննարկման իրական հարցը չէ։
Իրական հարցը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են գեղեցիկ բառերը և սկսվում են կոնկրետ որոշումները։
Հարցրեք ժողովրդին՝ կարդացե՞լ ես այն օրենքը, որի օգտին ստորագրում ես։ Գիտե՞ս՝ ինչ է փոխվում։ Գիտե՞ս՝ այդ օրենքը վաղը ինչպես կարող է կիրառվել հենց քո պետության և քո ընտանիքի նկատմամբ։
Այստեղ արդեն «այո»-ն այնքան ավտոմատ չի ստացվում։
 
Որովհետև «դեմ ե՞ս վատ արարքներին» և «կո՞ղմ ես այս կոնկրետ օրինագծին» երկու բոլորովին տարբեր հարցեր են։
Ճիշտ այնպես, ինչպես «ուզո՞ւմ ես խաղաղություն» և «կո՞ղմ ես խաղաղության հասնելու համար առաջարկվող այս կոնկրետ որոշմանը» նույն հարցը չեն։
Կամ՝ «ուզո՞ւմ ես առանց վիզայի ճանապարհորդել» և «համաձա՞յն ես դրա համար առաջարկվող այս կոնկրետ պայմաններին» նույն հարցը չեն։
Առաջին հարցերի պատասխանները գրեթե կանխորոշված են։
Երկրորդների դեպքում արդեն պետք է մի կողմ դնել գեղեցիկ բառերը, բացել փաստաթուղթը և կարդալ։
Ուստի, եթե իսկապես ուզում եք հասարակության կարծիքն իմանալ, մի հարցրեք՝ «խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ պատերազմ», «բարեկեցությո՞ւն եք ուզում, թե՞ աղքատություն»։
Դրանց պատասխանները վաղուց կան։
 
Հրապարակեք այն, ինչ իրականում առաջարկում եք, և հարցրեք շատ պարզ․
կո՞ղմ եք, որ հենց սա դառնա օրենք, որոշում կամ պարտավորություն։
Այդ «այո»-ն արդեն ինչ-որ բան կնշանակի։
 
Որովհետև մարդու «այո»-ն պատկանում է այն հարցին, որը նրան տվել են, ոչ թե այն հարցին, որի տակ հետո դրել են այդ «այո»-ն։
Իսկ սերը, խաղաղությունը, հարգանքը, բարեկեցությունն ու մնացած գեղեցիկ բառերը հանգիստ թողեք։
Դրանց դեմ պայքարող չկա։
 
Վեճը գեղեցիկ բառերի շուրջ չէ։ Վեճը դրանց անունից առաջարկվող որոշումների շուրջ է։
Եվ այդ որոշումները վերնագրերով չեն կարդում։
 Կարդում են մինչև վերջին մանրատառը։
Մհեր Ավետիսյան
 

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունՇախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլարԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic ProductionՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունըԷրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապվածՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործումԵվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներըԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարմանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել էԻրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. ՂալիբաֆՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակըԲաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալԽորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդինԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՍպիրտ է լցրել ամուսնու վրա և այրել․ կինը մեղադրվում է առանձնակի դաժանությամբ սպանության մեջԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմիԻրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար
Ամենադիտված