Իսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու
Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեր դեմ հարձակմանը մասնակցած ցանկացած անձ, ցանկացած ոք, որը պահել է մեր պատանդներին, իր վերջին օրերն է ապրում: Մենք կհասնենք նրանց, ճիշտ այնպես, ինչպես հասանք մյուսներին»,- հայտարարել է Նեթանյահուն: