Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկները ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր


«Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ)

«Մարդամեկը» սիթքոմը վերադարձել է նոր՝ 3-րդ եթերաշրջանով։ Ընտանեկան հումորային նախագծի կենտրոնում նույն ընտանիքն է՝ իր առօրյա հոգսերով, հարաբերություններով, վեճերով ու զավեշտալի իրավիճակներով։ Նոր եթերաշրջանում հեռուստադիտողին սպասվում են ոչ միայն արդեն սիրված կերպարները, այլև նոր զարգացումներ ու նոր կերպարներ, որոնք իրենց հետ նոր պատմություններ են բերում։

Նախագծի ստեղծագործական թիմն ու դերասանական կազմը նոր եթերաշրջանում հեռուստադիտողին խոստանում են նոր իրավիճակներ, կերպարների զարգացումներ և, ինչպես միշտ, ընտանիքի ներսում ծավալվող զավեշտալի պատմություններ։

Սիթքոմի պրոդյուսեր և դերասան Միհրան Ծառուկյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ստեղծագործական թիմը հասցրել է կարոտել միմյանց ու նախագծին։

«Արդեն տան նման է, մի ընտանիք ենք դարձել: Երրորդ եթերաշրջանն է մեկնարկում, արդեն կարոտում ու սպասում էինք։ Երբ մի քանի ամիս նկարահանումները դադարում են, զգում ենք այդ կարոտը»։

Նա ընդգծեց, որ նախագիծն արդեն ունի իր հավատարիմ հեռուստադիտողը։

«Սիթքոմը շատ սիրվել է, ունի միլիոնավոր դիտումներ և իր հավատարիմ հեռուստադիտողին, հենց որի համար մենք բոլորս չարչարվում ենք, պատասխանատվություն ենք կրում ու շնորհակալ ենք, որ արդեն երեք եթերաշրջան մեզ հետ է»։

Միհրանի խոսքով՝ թիմը առաջին եթերաշրջանից սկսած մեծ ոգևորությամբ է աշխատել, իսկ այժմ բոլորն անում են առավելագույնը՝ նոր եթերաշրջանն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

«Բոլորիս մոտ այն տպավորությունն է, որ այս եթերաշրջանն էլ ավելի լավն է լինելու»։

Միհրանը նաև անդրադարձավ նրան, թե ինչն է շարունակում միավորել սիթքոմի ընտանիքին.

«Ընտանիք չկա, որ վեճեր չլինեն, տարաձայնություններ չլինեն, բայց կարևորը, որ այս ընտանիքում ևս համերաշխություն կա, սեր կա։ Մի քիչ էլ աննորմալ ընտանիք ենք, բայց համով ու լավը»։

3-րդ եթերաշրջանում ընտանիքում նորություն կա․ ընտանիքի հայրը վերադարձել է Վլադիվոստոկից, իսկ բնակարանում հայտնվել է նոր փեսա։

«Դե, ես նոր փեսա եմ, մի քիչ համեստություն կանեմ, քիչ կխոսեմ։ Ճիշտ է՝ մի քիչ շատ են ինձ տանջում, բայց ինձ շատ է դուր գալիս այդ ընտանիքը»,-ասում է դերասան Սերգեյ Գրիգորյանը:

Դերասան Արման Խաչատրյանը հեռուստադիտողին արդեն փոքրիկ հուշում է տալիս՝ ինչ է սպասվում նոր եթերաշրջանում:

«Մեր սիթքոմը արդեն հասավ երրորդ կանգառին, դա նշանակում է՝ լիքը կանգառներ ունենք դեռ առջևում, բայց եկել ենք, որ դիմավորենք բոլորին։ Ինչպես տեսաք, պապան Վլադիվոստոկից փեսա է բերել։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե ուր է տանում այս երկաթգիծը»։

Սիթքոմի դերասանական կազմում են Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մոսո Կարապետյանը, Արման Խաչատրյանը, Դիանա Զաքարյանը, Տիրուհի Հակոբյանը, Աղվան Կարապետյանը և Վահագն Գալստյանը։

Սիթքոմի սցենարիստներն են Հայկ Ալեքյանն ու Լևս Դավթյանը, պրոդյուսերները՝ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։

Մարդամեկը շարունակում է ռեկորդներ գրանցել։ Սերիալի առաջին եթերաշրջանը Panarmenian TV յութուբյան ալիքում ունի ավելի քան 31 միլիոն դիտում, երկրորդ եթերաշրջանը՝ շուրջ 20 միլիոն դիտում։

Սիթքոմը ոչ միայն ռեկորդային դիտումներ է գրանցել YouTube-ում, այլև շարունակում է մնալ Հայաստանի ամենառեյթինգային հեռուստանախագծերից մեկը:

«Մարդամեկը» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը Արմենիա TV-ի եթերում կլինի նոյեմբերի 3-ից։

 

Հեղինակ ՝ Անի Ավետիսյան

Երևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված