Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
«Ես որոշեցի այսօր առավոտյան հրավիրել Նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ Կորտես Խեներալեսը [Իսպանիայի խորհրդարանը] ցրելու և համընդհանուր ընտրություններ նշանակելու նպատակով, որոնք, օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան, տեղի կունենան կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին», — հայտարարել է Սանչեսը մամուլի ասուլիսի ժամանակ։