Առանց Թուրքիայի ԵՄ-ն չի դառնա գլոբալ խաղացող. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան տուրք չի տա ճնշումներին ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն:
«Քանի որ Թուրքիան ակտիվ պայքար է մղում «Իսլամական պետություն» ու PKK ահաբեկչական խմբավորումների դեմ, մեր երկիրը հակաահաբեկչական օրենսդրությունում ուղղումներ անելու պահանջը ընկալում է որպես ահաբեկչության աջակցության արտահայտություն:
Թուրքիան չի հանդուրժի դա և չի գնա որևէ զիջման: ԵՄ-ին անկեղծության և երկակի ստանդարտների քաղաքականությունից հրաժարվելու կոչ ենք անում: Կան երկրներ, որոնք չեն կատարել ԵՄ-ի բոլոր չափանիշները, սակայն ընդունվել են կազմակերպության շարքեր: Մի շարք թեկնածու երկրների քաղաքացիների առանց վիզայի ռեժիմ է տրամադրվել անգամ մինչև ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկը:
ԵՄ-ն չի կարող առանց Թուրքիայի մասնակցության դառնալ գլոբալ խաղացող և լուծել տնտեսական խնդիրներ»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Վիեննայում Լիբիայի վերաբերյալ արտգործնախարարների մակարդակով միջազգային հանդիպման ավարտից հետո: