Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար
Զենք արտադրող թուրքական CANIK ընկերությունն Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում երկիր է մատակարարել M3 FALCON խոշոր տրամաչափի գնդացիրներ և METE SFT զենք։
M3 FALCON FLEX գնդացրային կայանքն ու M3 FALCON խոշոր տրամաչափի գնդացիրն ինտեգրվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող ռուսական Ми-17 ուղղաթիռներին։
Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Ми-17 ուղղաթիռներին մատակարարվել է 20 միավոր M3 FALCON FLEX և M3 FALCON։
CANIK-ը նաև METE SFT զենք է մատակարարում Ադրբեջանի ցամաքային ուժերին և հատուկ նշանակության ուժերին։