Թուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող ADEX 2026 6-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։
Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։
Նրա խոսքով՝ համաձայնագրերը նախատեսում են Ադրբեջանին տարբեր ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռադարային և հրթիռային համակարգերի մատակարարում։