Թուրքիայում ձերբակալվել են ԻԼԻՊ-ի դահիճն ու բարձրաստիճան ղեկավարը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ոստիկանությունը «Իսլամական պետության» դեմ ռեյդ է իրականացրել երկրի արևելքում գտնվող Էլյազըղ նահանգում, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց թվում են նաև ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարն ու խմբավորման դահիճը: Այս մասին հայտնում է NTV-ն:
Նահանգի դատախազության արտոնած գործողություններն իրականացվել են 6 տարբեր հասցեներում, որոնցում ձերբակալվել է 7 կասկածյալ:
Նրանցից մեկին համարում են ԻԼԻՊ-ի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարության ներկայացուցիչ, իսկ մյուսին (Ֆ. Շ. անվան սկզբնատառերով)՝ խմբավորման դահիճ. նա մի շարք մահապատիժներ է իրագործել Սիրիայում: