«Բորուսիայի» կիսապաշտպանի ռեկորդը Բունդեսլիգայում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը Գերմանիայի առաջնությունում ռեկորդ է սահմանել՝ մեկ խաղում գնդակին դիպչելու քանակով (214):
Վայգլը Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Քյոլնի» դեմ խաղում (2:2) դաշտում անցկացրել է 84 րոպե: 20-ամյա կիսապաշտպանը գնդակին դիպչել է 214 անգամ, ինչը Գերմանիայի առաջնությունում նոր ռեկորդ է: Այս մասին տեղեկացնում է Բունդեսլիգայի թվիթերյան միկրոբլոգը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վայգլը դորտմունդցիների կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 30 խաղի: