Միջազգային տիեզերակայանի անձնակազմով պատիճը վայրէջք է կատարել
ՀասարակությունBlogNews.am-ը գրում է.
Ուղեծրից Միջազգային տիեզերակայանի անձնակազմով պատիճը վայրէջք է կատարել ղազախստանյան տափաստանի նախատեսված շրջանում: Անձնակազմում են՝ Անտոն Շկապլերովը (Ռոսկոսմոս), Սամանտա Քրիստոֆորետտին (Եվրոպական տիեզերական գործակալություն) և Թերի Վյորթսը (NASA), հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թռիչքների կառավարման կենտրոնին:
«Վայրէջք կա»,- հայտնվել է գրություն Թռիչքների կառավարման կենտրոնի հսկայական էկրանին:
Կարճ ժամաակ անց պատիճը վերահսկողության տակ կվերցնեն, այնտեղից կհանեն տիեզերագնացներին: Անձնակազմն ուղեծրում ավելի քան 50 գիտափորձ է կատարել:
Միջազգային տիեզերակայանում անձնակազմը կշարունակի աշխատել Գենադի Պադալկա, Միխայիլ Կորնիենկո (Ռոսկոսմոս) և Սքոթ Քելլի (NASA) կազմով: