Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի


ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը, որոնց մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնել էր ընտրական գործընթացի ընթացքում։

Առանձնահատուկ նշանակություն ունի ԵԽԽՎ-ի գնահատականը՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ, որով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել՝ առանց վերաքվեարկություն նշանակելու։ Ըստ զեկույցի, հաշվի առնելով այդ որոշման հետևանքները՝ դրա հիմնավորումը բավարար չի եղել։ Եթե հաշվի առնվեին նշված ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել էր սահմանված շեմը և պետք է ստանար խորհրդարանական ներկայացվածություն։ Այսպիսով, ԿԸՀ-ի որոշումն անմիջական ազդեցություն է ունեցել ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլև Ազգային Ժողովի վերջնական կազմի վրա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար սա սկզբունքային հարց է։ Կուսակցությանը արհեստականորեն խորհրդարանական ներկայացվածությունից զրկելը ընտրողների անհրաժեշտ աջակցության առկայության պայմաններում, չի կարող դիտարկվել որպես ընտրությունների վարչարարության զուտ տեխնիկական խնդիր։ Նման որոշումը խաթարում է քաղաքացիների վստահությունը թե՛ ընտրական գործընթացի, թե՛ պետական ինստիտուտների նկատմամբ և արմատապես խեղաթյուրել է Ազգային ժողովի քաղաքական պատկերը՝ խորհրդարանից դուրս թողնելով այն քաղաքական ուժին, որը, համաձայն ԵԽԽՎ-ի եզրակացությունների, կարող էր հաղթահարել օրենքով սահմանված շեմը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետագա քրեական հետապնդումը, որի շրջանակում ընտրություններից հետո նա կալանավորվել է։ Ընտրությունների ավելի լայն համատեքստում ԵԽԽՎ-ն արձանագրել է նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների և իրավապահ մեխանիզմների կիրառման հետ կապված խնդիրներ, նշելով, որ ընտրությունների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ հիմնականում վերաբերել են ընդդիմության ներկայացուցիչներին և ստեղծել են իրավապահ մեխանիզմների ընտրովի կիրառման տպավորություն։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում միջազգային հանրության կողմից օբյեկտիվ գնահատական ստանալ ինչպես կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունից զրկելու, այնպես էլ նրա առաջնորդի նկատմամբ իրականացվող հետապնդման հանգամանքներին։

Հատկանշական է նաև ԵԽԽՎ-ի առաջարկությունների բովանդակությունը՝ ընտրական վարչարարության անկախության և անաչառության ամրապնդում, վերաքվեարկության և ընտրական մարմինների որոշումների բողոքարկման ընթացակարգերի կատարելագործում, վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելում, նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության բարձրացում և ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովում։ Առաջարկությունների ծավալն ինքնին վկայում է համակարգային խնդիրների առկայության մասին, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ լուծումներ։

Դիմում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ և ապահովել Հայաստանում իրավիճակի հետևողական միջազգային մշտադիտարկումը։ Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև ընտրություններից հետո պետական մարմինների կողմից ընդունվող այնպիսի որոշումների վրա, որոնք կարող են փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածության արդյունքը։

Ժողովրդավարությունը ստուգվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է իրականացվում քվեարկությունը, այլև նրանով, թե որքանով են պետական ինստիտուտները հարգում քվեարկության արդյունքների քաղաքական հետևանքները։ Օրենքի գերակայությունը, քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, քաղաքական բազմակարծությունը և քաղաքական գործընթացի մասնակիցների հավասարությունը հիմնարար սկզբունքներ են, որոնց պահպանումը չի կարող կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը չի կարող աչք փակել այնպիսի որոշումների և գործողությունների վրա, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ սկզբունքները և քվեարկությունից հետո փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածությունը։ Հենց այս արժեքների հետևողական պաշտպանությունը, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, պետք է որոշիչ լինի միջազգային կառույցների վերաբերմունքի համար Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը և հետամուտ է լինելու, որպեսզի միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ գնահատական։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի օր առաջ ազատության համար։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների և ինստիտուտների հետ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
 
Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով
Ամենադիտված