ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 950.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 552.61 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 182.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 117.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 207.76 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար
Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազար դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում հաշվարկվել է 5.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 29.0կգ /71 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 11.0կգ (16հատ) «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 9.1կգ (27հատ) «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 49.1կգ (114 հատ) «սիգ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն դրամ: