Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին
Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածություն չկա, և ծագող ցանկացած հարց քննարկվում է բարեկամական մթնոլորտում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը Վրաստանի պատրիարքարանի՝ Կումրյուկ եկեղեցու վերաբերյալ արած հայտարարությանը։ «Այս բարեկամության շնորհիվ մենք կարող ենք մեծ հեշտությամբ քննարկել ցանկացած հարց։ Հենց այս ձևաչափով էլ լուծվում են Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա բոլոր հարցերը»,- ասել է Վրաստանի վարչապետը։