Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային
Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային՝ անկախ միջազգային իրավիճակում տեղի ունեցող փոփոխություններից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը։
«Անկախ միջազգային իրավիճակի փոփոխություններից՝ Չինաստանը, ինչպես միշտ, վճռականորեն կաջակցի Կուբային՝ իր ազգային առանձնահատկություններին համապատասխանող սոցիալիստական զարգացման ուղիով ընթանալու հարցում, և հաստատակամորեն կպաշտպանի պետական ինքնիշխանությունը պահպանելու ու արտաքին միջամտությանը դիմակայելու Կուբայի ջանքերը»,- ընդգծել է նա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 66-ամյակին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Չինացի դիվանագետը նշել է, որ Չինաստանի և Կուբայի ժողովուրդների միջև բարեկամությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ «Վերջին տարիներին երկու երկրների ղեկավարների ռազմավարական ուղղորդմամբ՝ Չինաստան-Կուբա ընդհանուր ապագա ունեցող հանրության կառուցման գործընթացը շարունակել է խորանալ և թափ հավաքել»,- հավելել է նա։